ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մեծով-փոքրով, Վանեցյանով` ելել-հասել են Արցախ

Մեծով-փոքրով, Վանեցյանով` ելել-հասել են Արցախ
12.03.2019 | 00:58

Շատերի նման ես էլ ողջ օրը խոր ու տառապալից անհանգստությամբ հետևում էի Փաշինյան Նիկոլի արցախյան այցին, զուգահեռ էլ` անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգին։ Վանեցյանի (ողջու՜յն, պարոն Վանեցյան. գնացել եք վերաբնակեցնե՞ք գրավյալ շրջանները այս տագնապալի օրերին)։ Հետևում եմ այցին, հետևում ու ձեռքի հետ իրար վրա եմ բերում թղթերս ու նոթերս։ ՈՒ ո՞նց եմ տառապում, թե` Աստված իմ, ինչով ու ինչպես օգնեմ ղարիբ հայրենիքիս վերաբնակեցման խնդրին, արցախյան նոր ձևաչափի կայացմանը, կարճ ասած, Արցախ` անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնած գերագույն գլխավոր հրամանատարիս։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ. 1. Մտատանջվում էի, որ ազգիս ցավը սրտներին ծանրացրած «ընտանիքը»` Փաշինյան, թուղթ ու գիրք կարդալը թողած, քաջաբար ու անձնազոհաբար, մեծով-փոքրով, Վանեցյանով` ելել-հասել են Արցախ` մատղաշը գրկներին։
-Կանգնելու ղարաբաղցու կողքին, ջատագովելու նրան, նշխարելու նրա սպասումները տագնապալից էս օրերին:
Հ.Գ. 2. Բայց դու մի՛ ասա, երեկ ընդամենը... Աշոտիկի (Փաշինյան) ծնունդն էր։
«Ընտանիքը» գիրքը մոռացել, գնացել հասել է Արցախ` նրա ծնունդը շնորհավորելու։
Մի ողջ` ուղղաթիռով, թե բա` անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է:
Հ.Գ. 3. Այ հազա՜ր շնորհավոր, ա՛յ բախտավոր լինես։

Դիտվել է՝ 3617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ